Մարտի 1
Վարդան Ղավալբաբունցի գործով վճռաբեկ բողոք ներկայացվեց
ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Այսօր վճռաբեկ բողոք ներկայացվեց Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցի` հիմնարար իրավունքի խախտումը ճանաչելու, կայացված վճիռը բեկանելու եւ նոր քննության ուղարկելու պահանջով։
Վարդանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով։