«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

«Խաղաղության դարաշրջանից» մինչև «նոր ցեղասպանության» անոնս. «ՉԻ»

«Խաղաղության դարաշրջանից» մինչև «նոր ցեղասպանության» անոնս. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Եթե «Հաղթելու ենք» կարգախոսը գոյատևեց ընդամենը 44 օր և վերածվեց կապիտուլյացիայի, ապա «խաղաղության դարաշրջանի բացումը» «Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ցեղասպանության» վերածվելու համար պահանջվեց ամբողջ երկու տարի։ Նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից ուղիղ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր պայմանավորվածությունները, այդ ամենի մեղքը բարդում է հայկական կողմի վրա և մտադիր է փակել Լաչինի միջանցքը, ոչնչացնել արցախահայությանն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ էլ նոր ագրեսիա իրականացնել։ 

Ի սկզբանե հասկանալի էր, իհարկե, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ինչ-որ բան է հայտարարում, ուրեմն ճիշտ հակառակն է լինելու, հետևաբար՝ երկու տարի շարունակ «խաղաղության դարաշրջան բացելու» մասին նրա ճառերը միայն մի բան կարող էին նշանակել․ նոր պատերազմն անխուսափելի է։ Բայց Նիկոլ Փաշինյանին ոչ թե դրանից խուսափելու ուղիներն են հետաքրքրում, այլ մեղքն ուրիշների վրա բարդելու հնարավորությունները։ Իսկ Ալիևի հոխորտանքներն այդպիսի հնարավորություն տալիս են։ Պարզ է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ոչ Ալիևին է պետք, ոչ Նիկոլ Փաշինյանին, հետևաբար՝ միջնորդներն ինչքան էլ իրենց պատռեն, ոչ մի համաձայնագիր չի ստորագրվելու։ Ալիևին դա պետք չէ, որովհետև իր պատկերացրած համաձայնագիրն այսպես թե այնպես չի ստանալու, իսկ եթե այդպես է՝ ավելի լավ է օգտվի համաձայնագրի բացակայությունից ու փորձի զենքի ուժով ստանալ այն, ինչը համաձայնագրով ստանալ չի հաջողվում, իսկ Նիկոլ Փաշինյանին համաձայնագիրը պետք չէ, որովհետև ստորագրելու դեպքում «իրեն դավաճան կասեն», մինչդեռ նոր պատերազմի դեպքում ում ասես կարելի է մեղադրել՝ ցեղասպան Ադրբեջանին, դավաճան Ռուսաստանին, անտարբեր Արևմուտքին, և այլն։ 

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, չի կարող ևս մեկ անգամ «իրեն գժի տեղ դնել» ու ձևացնել, թե իսկապես էլ հավատում էր «խաղաղության դարաշրջանին» ու «բարեկիրթ հարևանի» ստանձնած պարտավորություններին, և միայն հիմա հանկարծ հասկացավ, որ այդ ամենը պատրանք էր։ Չէ՞ որ Ադրբեջանը ոչ թե հիմա է սկսել դրժել բոլոր պայմանավորվածությունները, այլ 2020 թ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո։ Այլ կերպ ասած, արդեն այդ փաստաթղթի ստորագրումից օրեր անց, երբ ադրբեջանցիները գրավեցին Խծաբերդն ու Հին Թաղերը և տասնյակ զինվորների գերեվարեցին, ակնհայտ էր, որ նոյեմբերի 9-ին պատերազմը ոչ թե ավարտվել է, այլ ընդամենը ժամանակավորապես կասեցվել, և վաղ թե ուշ վերսկսվելու է։ Հետևաբար, գլխավոր հարցը հետևյալն է՝ եթե Նիկոլ Փաշինյանը դա գիտեր (չէր կարող չիմանալ), ինչո՞ւ էր երկու տարի շարունակ երկիրը պատերազմի նախապատրաստելու փոխարեն «խաղաղության դարաշրջանի» նախապատրաստում, հասարակությանը համախմբելու փոխարեն շարունակում բաժանել սևերի ու սպիտակների, բանակն ամրապնդելու և մարտական ոգին վերականգնելու փոխարեն օրումեջ «300 դոլարանոց դավաճաններ» բացահայտում ու ամենայն մանրամասնությամբ ներկայացնում հանրությանը, պատերազմի դեպքում հուսալի դաշնակիցներ փնտրելու փոխարեն խաղաղության «հարմար միջնորդներ» փնտրում, և այսպես շարունակ։ Հասկանալի է, որ քարոզչության տեսանկյունից դա լավ է, բայց նոր պատերազմի դեպքում մեզ պետք են լինելու հուսալի դաշնակիցներ և մարտունակ բանակ, և ոչ թե բարոյական աջակցություն ու կարեկցանք։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: