«  Ապրիլ 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխցուն տեղափոխեցին հիվանդանոց

Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխցուն տեղափոխեցին հիվանդանոց

Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխցուն տեղափոխեցին հիվանդանոց:  Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում»:

Նշենք, որ  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին ու դրա հետ կապված զարգացումներին գրել է.

«Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով նախաձեռնվել է քրեական հետապնդում:

Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա.Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի ախտանիշներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ:

Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա.Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանան ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն:

Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին...»: