«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Զախարովան՝ Գրիգորյանի հայտարարությունների մասին

Զախարովան՝ Գրիգորյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցը Մոսկվայի հասցեին ոչ բարեկամական արտահայտություններ էր պարունակում, փոխանցում է armeniasputnik-ը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 7-ի  ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։

Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր`ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, և կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, և հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաև մյուս գործընկերները: Բացի այդ, Գրիգորյանը բարձրացրել էր Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:

Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս ԶԼՄ–ի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել։
«Այնտեղ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Նախ` կուզեի, որ Ձեր նշած բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը. խմբ.) այնուամենայնիվ կողմնորոշվեր` կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը», - ասել Է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը առարկայորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից:

Նա հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի` սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ մեկնաբանությանը և ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո, որոնք նշանակվել են, և որոնց իրենց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է դրվել նման հարցերի քննարկումը երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից: