Պաշտոնական
Զինծառայողների հարազատները կներգրավվեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներում (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ:
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Քննարկման ավարտին որոշվեց՝ ձեւավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները: