Զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կհայտարարվի
ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը` զինվորական ծառայությունից խուսափած և այդ հիմքով հարուցված քրեական գործերով կասկածյալի, մեղադրյալի ու արդեն իսկ դատարանի որոշմամբ դատապարտված անձանց նկատմամբ։
Օրինագծին «կողմ» քվեարկեց 83 պատգամավոր։
Նախագծում նշված են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում:
Նոր ընդունված օրենքով նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած` շարքային և 35 տարին լրացած` պահեստազորի սպաների` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ վարժական հավաքից խուսափած քաղաքացիների համար։
Օրենքում որպես պարտադիր պայման է նշվում զինծառայությունից խուսափած անձանց կամովին ներկայանալը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ օրենքի ուժ ստանալուց հետո համաներում կստանա ավելի քան 5000 հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձ։