«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել են Վաշինգտոնում, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մինչ Մնացականյանի հետ հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Այսօր Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Մնացականյանի` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: