Կարեվոր
Զոհվել են Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը և գնդապետ Սերգեյ Շաքարյանը
Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 4-ին:
Զոհված հայ զինծառայողների ցուցակում, որը հրապարակվել է այսօր, նշվում է նաև Սերգեյ Շաքարյանի անունը: Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Շաքարյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել: