Պաշտոնական
Զորակոչված քաղաքացիների վճարումները կկատարվեն դեկտեմբերի 17-ից
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից։
Նշվում է, որ այս պահին ընթանում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքները, և վճարումները կսկսեն իրականացնել դրանց ավարտից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանկերի այն հաճախորդները, որոնք զորակոչվել են կամ կամավորագրվել, տույժ և տուգանք չեն վճարի վարկերի ամսական մարումները չկատարելու դեպքում։