Պաշտոնական
ՊՆ. Զորամասի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանն այսօր դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։