«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

70 օր անհետ կորած համարվող 6 ժամկետային զինծառայող է հայտնաբերվել (լուսանկարներ)

70 օր անհետ կորած համարվող 6 ժամկետային զինծառայող է հայտնաբերվել (լուսանկարներ)

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում րոպեներ առաջ 6 ժամկետային զինծառայողներ են գտնվել. նրանք ողջ են։ Ուրախ լուրը ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա տեղեկացմամբ՝ զինծառայողներն ավելի քան 70 օր անհետ կորած են համարվել, նրանցից որևէ լուր չի եղել։ Նրանց  հաջողվել է գտնել ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով։

«Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները:

Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու»,- նշված է նախագահի գրառման մեջ։

Նա հրապարակել է նաև գտնված զինծառայողների անունները.

Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի

Նախագահի խոսքով՝ նրանց հարազատներն արդեն տեղեկացված են ուրախ լուրի մասին։

Արայիկ Հարությունյանը մեկնում է անձամբ դիմավորելու տղաներին։ Նախագահը խոստացել է, որ ավելի ուշ նաև տեսանյութ կլինի։