7 քաջերի անունները, որոնք կպարգևատրվեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Պաշտոնական 23.10.2020   14:28   195

Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է վերջին օրերին իրենց սխրանքներով ու հերոսությամբ առանձնացած զինծառայողներին, որոնք կարժանանան պետական պարգևների։

Նորօրյա հերոսների շարքում է փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը։ Նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների,  ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է նաև սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը, որը թշնամական 2 տանկ է խոցել։

Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, «Մարտական խաչ», հերոսները

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon