Աբազյանը և Նագիևը քննարկել են գերիների փոխանակմանը և անհետ կորածների որոնմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական 09.01.2021   18:00   150

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում են  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, անհետ կորածներ, ռազմագերիներ, ԱԱԾ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon