Փաշինյանի խոսնակի պատասխանը չգոհացրեց. ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել հայ գերիների պաշտպանության գործով․ նշվել են անունները Ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիան կառավարության դիմաց (ուղիղ) Հայաստանը հայ գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրում է ՄԻԵԴ-ին 1248 նոր դեպք, 31 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա Արցախի ՄԻՊ.Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից (տեսանյութ) ՄԻՊ. Ադրբեջանը ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը Ֆրանսիայի ԱԳՆ .Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը 1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ

Արցախ 01.11.2020   12:45   114

ԱՀ ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են ․

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ՄԻՊ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon