Ադրբեջանցիների սադրիչ գործողություններին ի պատասխան անձը պայթուցիկ է նետել անցակետի հատվածում (տեսանյութ)

Արցախ 13.11.2021   11:45   114

Այսօր՝ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Այս մասին հաղորդում է ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Արցախ, միջադեպ, Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon