«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

«Ադրբեջանի ցեղասպան գործողությունները թիրախավորում են հատկապես խաղաղ բնակչությանը». Մնացականյանի և Լավրովի ասուլիսը (տեսանյութ)

«Ադրբեջանի ցեղասպան գործողությունները թիրախավորում են հատկապես խաղաղ բնակչությանը». Մնացականյանի և Լավրովի ասուլիսը (տեսանյութ)

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շուրջ 2 ժամ տևած դռնփակ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով արցախյան խնդրին շեշտեց, որ այն հայցը վաղուց արդեն դադարել է տեղական խնդիր լինելուց ու այսօր տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի է վերածվել։

«Այն, ինչին այսօր առնչվել են ԼՂ –ում մեր հայրենակիցները, տասնյակ տարիների ընթացքում հասունացած էկզիստենցիալ սպռնալիք է։ Սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում, ընդ որում բացահայտ ցուցադրելով իր իրական նպատակները` ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել և բնաջնջել արցախցիներին։ Ադրբեջանի այդ ցեղասպան գործողությունները չեն տարբերակում քաղաքացիական ու զինվորական անձանց, ավելին` թիրախավորում են հատկապես խաղաղ բնակչությանը»,– ասաց նա։

Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, որոնց մոտակայքում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չի եղել։ Իսկ դա, նրա խոսքով, հավասարազոր է ռազմական հանցագործությանը։

«Ադրբեջանական զինուժի չտարբերակված հարվածների, այդ թվում` թուրքական ավիացիայի աջակցությամբ ԱԹՍ–ների կիրառման, ծանր հրետանու, տանկային– հրետանային ստորաբաժանումների կիրառման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Շատ են նաև զոհերն ու վիրավորներն Ադրբեջանի կիրառած կասետային զինատեսակներից»,– ասաց Մնացականյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ԼՂ–ում հումանիտար նպատակներով ռազմական գործողությունները դադարեցնելու նախաձեռնությամբ։ Այս մասին  հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշեց, որ Պուտինի նախաձեռնությունը ներառում է նաև քննարկումներ խաղաղ կարգավորման բոլոր հարցերի վերաբերյալ։

«Հոկտեմբերի 9-10–ին այստեղ կայացած մեր հանդիպման ընթացքում այդ որոշումն ընդունվել է։ Այն հրապարակված է, ներկայացված է ԵԱՀԿ–ին ու ՄԱԿ–ին, և մենք հուսով ենք, որ այն անվերապահորեն կիրականացվի երկու կողմերից։ Մենք այս մասին այսօր խոսել ենք»,– ասաց Լավրովը։

ՌԴ նախարարը նշեց, որ իրենք ամենևին չեն կարծում, թե բոլոր այդ հարցերն արագ ու միանգամից լուծվելու են։

«Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց բանակցային քաղաքական գործընթացի երկարաձգումը ճիշտ չենք համարում։ Թե ինչպես է պետք առաջ շարժվել, խոսելու են նաև Մնացականյան–ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպման ընթացքում»,– ասաց Լավրովը։

Մնացականյանն այսօր հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ 

Ավելին՝ տեսանյութում