«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Razminfo. Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից

Razminfo. Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ:

Razminfo-ն գրում է. «կանխատեսելի էր. ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց:
Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում՝ համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈՒ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում.