Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, կա մեկ զոհ

Պաշտոնական 02.11.2020   20:00   105

Ադրբեջանը կրկին կրակել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել»,– ֆեյսբուքի իր էջում գրել նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սյունիքի մարզ, պատերազմ Արցախում, Դավիթ Բեկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon