ԱՀ ԱԳՆ. Արցախ մուտք գործելու նորացված ընթացակարգը

Պաշտոնական 09.02.2021   10:30   113

Արցախի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմական պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելու նորացված ընթացակարգ:

«Օտարերկրյա պետությունների քաղաքացիները, որոնք Արցախ այցելելու ցանկություն ունեն, նախապես պետք է դիմեն Արցախի ԱԳՆ մուտքի թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։

Հայտերի հաստատումից հետո այդ մասին կտեղեկացվեն դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը կստանան Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։ Երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, դիմում ներկայացրած քաղաքացին այդ մասին կտեղեկացվի։

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում նշված ընթացակարգով Արցախ մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ԱԳՆ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon