ԱՀ ՊՆ. Ադրբեջանը հարձակման փորձ է ձեռնարկել. կա երեք վիրավոր

Կարևոր 12.12.2020   12:02   211

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:

«Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հայտնում է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ՊՆ, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon