ԱԺ-ն փոփոխություններ է ընդունել «Հանրաքվեի մասին» օրենքում

Քաղաքական 12.05.2020   12:06   564

Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները միաձայն հաստատեցին «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները:

Օրենսդրական փոփոխությունների համար քվեարկել է 97 պատգամավոր:

Նոր օրենքը հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբում մարդկանց նվազագույն թիվը 50 000-ից կկրճատի մինչև 25 000:

Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Համազասպ Դանիելյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հանրաքվեի մասին», օրենք, հանրաքվե, փոփոխություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon