Ալիև. Բաքուն ու Երևանը սկսել են հաղորդուղիները բացելու շուրջ  բանակցային գործընթացը

Տարածաշրջան 15.03.2021   10:39   77

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երեկ ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Տեշեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին կանգառը Բաքվում էր, որտեղ նա  հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

«Մենք արդեն Հայաստանի հետ սկսել ենք հաղորդուղիները բացելու շուրջ  բանակցային գործընթացը: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն կայացել են տարբեր մակարդակներում մի շարք հանդիպումներ: Սա կարող է դառնալ շրջադարձային կետ, որ ամբողջությամբ փակվի պատերազմի էջը: Հաղորդուղիների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, նոր դինամիկա կհաղորդի: Ես անկեղծ եմ ասում՝ Ադրբեջանը դրան պատրաստ է»,- Ալիևի խոսքն է փոխանցել նրա մամուլի ծառայությունը:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ պատերազմից հետո չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը և ուշադրությունն ուղղելու ապագային»:

Իր հերթին, Լինդեն շեշտել է, որ ԵԱՀԿ-ն «կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության լուծմանը նպաստելու համար»: Նա նշել է, որ այս համատեքստում առաջնահերթությունն է համարում միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունը:

Ադրբեջանից հետո Լինդեն կժամանի Երևան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ԼՂ, Անն Լինդեն, Հայաստան, ԵՄ, Իլհամ Ալիև

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon