Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Տարածաշրջան 10.05.2021   14:00   130

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Նախիջևան։ Նա մասնակցել է Ջուլֆա-Օրդուբադ ավտոճանապարհի բացմանը։

APA գործակալությունը հաղորդում է, որ Ալիևը նաև ծանոթացել է Օրդուբադի երկաթուղային կայարանում ընթացող աշխատանքներին։

Ադրբեջանի նախագահն այսօր նաև բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Իսկ Հայաստանի հետ պետական սահմանին՝ Կուբաթլուի շրջանի տարածքում, նոր զորամաս է սկսել գործել, հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով պետական սահմանային ծառայությունը:

Նշվում է, որ զորամասի հիմնումն իրականացվում է ենթակառուցվածքի ստեղծման համար անհրաժեշտ համալիր միջոցառումների շրջանակներում՝ ռազմական անձնակազմի ծառայողական գործունեության բարելավման նպատակով:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Իլհամ Ալիև, նախիջևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon