«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարի ՀԱԿ թեկնածու Կարեն Լազարյանի հետ

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարի ՀԱԿ թեկնածու Կարեն Լազարյանի հետ

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբեռլի Զափվելը եւ քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը հոկտեմբերի 1 -ին Գորիսում հանդիպել են Գորիս համայնքի ավագանու ընտրություններում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանի հետ:

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին հետաքրքրել է կուսակցության նախընտրական ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Գորիսում ընթացող նախընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր: