ԱՆ. Պայթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Պաշտոնական 26.08.2020   10:00   133

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությամ մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայթյունի վայրում է:

Այսօր վաղ առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՆ, պայթյուն, Ալինա Նիկողոսյան, Երևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon