«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։