Էրո Ասիլյան. Նիկոլիզմը՝ հակամարդկային աղանդ

Կոլաժը՝ 4rd.am-ի. «Նիկոլ և «նիկոլիզմ»․ ախտորոշման 4 տարբերակները»:
Նիկոլիզմը…
Նիկոլիզմը հակամարդկային աղանդ է։ Այն խլում է մարդուց իր սեփական ես-ը, ջնջում է ազգային արժանապատվությունը, վերացնում է խղճի և պատվախնդրության կոդեքսը։ Նիկոլիզմը քարոզում է վախկոտություն՝ հանուն պահի շահի։ Այն ստիպում է մարդուն ծախել իր հոգին, հրաժարվել իր արմատներից, ծառայել օտարին ու դառնալ սեփական երկրի դավաճան։
Այս աղանդը ոչ թե գաղափար է, այլ մարդկային նկարագրի խեղաթյուրում։ Այն դաստիարակում է հպատակ, ստորացրած, ինքն իրեն չհարգող անձնավորություն, որը պատրաստ է լռել նույնիսկ ամենամեծ անարդարության առաջ։ Նիկոլիզմը մարդկանց սովորեցրել է հարմարվել ստին, ապրել ստի մեջ ու ստի հույսով։
Յոթ տարի շարունակ հայ ժողովուրդը կրում է նիկոլիզմի դառը պտուղները։
Այս աղանդը մեզ պարտադրել է խայտառակության բանաձևը․
վախկոտություն, բարոյական կոդեքսի բացակայություն, ազգային ես-ի ստորադասում պետականության փլուզում, հայրենիքի կորուստ, ժողովրդի հուսալքություն։
Հայ ժողովուրդը պիտի գիտակցի, որ նիկոլիզմը սովորական քաղաքական միտում չէ։ Դա հակամարդկային աղանդ է, որի միակ նպատակը հայի մեջից հայը սպանելն է։ Եթե մենք չենք ազատվում այս թունավոր մտածելակերպից, ապա մեր ապագան դատապարտված է շարունակել նույն մահացու ու խայտառակ հետևանքները։