«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Առաջարկվում է 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը (տեսանյութ)

Առաջարկվում է 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը (տեսանյութ)

2021 թվականին Երեւանի բյուջեում պարգեւավճարների ֆոնդը նախատեսվել է 1 մլրդ 23 մլն դրամի չափով, ինչը նախորդ տարվանից շուրջ 49 տոկոսով պակաս է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստում նշեց փոխքաղաքապետ Սերգեյ ներսիսյանը՝ ներկայացնելով քաղաքի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Գալստյանը նշեց, որ ինքը կտրկանապես դեմ է պրգևավճարները որպես աշխտավարձ տալուն: Նա առաջարկեց քաղաքական կմք դրսեւորել ու բարձրացնել աշխատավարձերը 30, 50 և 100 տոկոսով.

«Առաջարկում եմ քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչության պետերի եւ իրենց տեղակալների աշխտավարձը բարձրացնել 100 տոկոսով, բաժնի պետերի եւ իրենց տեղակալների աշխատավարձը՝ 50 տոկոսի չափով, իսկ մնացած աշխատակիցներինը՝ 30 տոկոսի չափով»,- ասաց նա:

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: