Արամ Մանուկյան. Զրկանքներով հասած հաջողություններից, այսօր փշրանքներ են մնում

Կարևոր 17.09.2021   12:00   551

Factor TV-ի հարցազրույցը Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ 

«...1988-ի շարժումը, որ բերեց անկախության, մարդասիրական շարժում էր, այն ազատագրական և ժողովրդավարական պայքար էր, այն պայքար էր իմպերիայի դեմ․ բայց մենք հասանք հաղթանակի, մենք իրագործեցինք անկախության հռչակագրի բոլոր դրույթները, որովհետև կար երկու գործոն՝ այն հիրավի համահայկական էր՝ ընդգրկել էր ողջ Սփյուռքը, մտավորական, հոգևոր և երիտասադրական դաշտը։ Այն առաջնորդում էր մի խումբ՝ Ղարաբաղ կոմիտեն, որն իր գործունեության ամբողջ ընթացքում եղավ շատ պրագմատիկ, ռացիոնալ, ժողովրդին արկածներից հնարավորինս զերծ պահող խումբ, ուր քննարկում էին, վիճում, որոշում և երբ կայացվում էր այդ որոշումը, բոլորը ենթարկվում էին այդ որոշմանը։

Ղարաբաղ կոմիտեի սթափության ֆենոմենը այն էր, որ սթափությամբ ճանապարհը տարավ այնպես, որ մենք ունեցանք նվազագույն կորուստներ։ Դրան հաջորդեց նաև պետականության ձեռքբերումը, որը կրկին պատերազմ էր, պատմական էր այն, որ ազատագրեցիր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք և ստեղծեցիր պետություն։ Այնպիսի դժվարությունների միջով անցանք, որ երևի տասը երկիր այդ ճանապարհին կկործանվեր, կային երկրաշարժի հետևանքները՝ 500 հազար մարդ տուն չուներ...

Այն, ինչ երազում էինք և ինչի համար պայքարում էինք, այն, ինչի համար լրջագույն զրկանքներ կրեցինք ժողովրդով ու հասանք հաջողությունների, այսօր այդ հաջողություններից փշրանքներ են մնում և այդ ընթացքը շարունակվում է»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Մանուկյան, «Ղարաբաղ կոմիտե»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon