Արամ Մանուկյան. Սյունիքը պետք է լինի յուրաքանչյուրի մտահոգության հիմնական առարկան

Քաղաքական 18.09.2021   12:00   294

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին և դրանցում ՀԱԿ–ի մասնակցության հարցին։

«Մասնակցելու ենք Գորիսի ՏԻՄ ընտրություններին, ունենք լավ թեկնածու գործող ավագանու կազմից։ Սյունիքը մեզ համար այս պահին քաղաքական առումով ամենախոցելի և թիվ մեկ կարևոր տեղն է», -  հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց,  նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով արցախյան առաջին պատերազմի ժամանակ Վազգեն Սարգսյանը նշանակվել է պետնախարար հենց Սյունիքի գծով, որպեսզի այնտեղ անմիջականորեն և կառավարության ուղիղ ենթակայությամբ համակարգեր բոլոր ծրագրային գործերը։

Մանուկյանի տեղեկացմամբ` նախագահ Տեր–Պետրոսյանն այդ տարիներին անվտանգության խորհրդի նիստ երկու–երեք անգամ անցկացրել է Սյունիքում, մեկ անգամ էլ՝ Արցախում։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով` այն ժամանակ մշակվել էր մոտ 500 էջանոց փաստաթուղթ, որում ներառվել են մարզի վերականգնման և պաշտպանության խնդիրները բոլոր բնագավառներում.

«Հասկացողի համար է Սյունիք, այն եղել է Լեռնահայաստան և հիմա էլ պետք է լինի յուրաքանչյուրի մտահոգության հիմնական առարկան, որ մարդն այնտեղով անցնելիս սթրեսներ չապր»։ 

Այդ առումով Գորիսում ՀԱԿ–ն ուզում է ակտիվ լինել, մասնակցել մարդկանց հետ հանդիպումներին և տեղական իշխանությունում ազդեցություն ունենալ։

Ամբողջական հարցազրույցի տեսանյութը՝ «Sputnik Արմենիա»-ում:

Հիշեցնենք՝ Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։

Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՏԻՄ ընտրություններ, Լևոն Տեր- Պետրոսյան, ՀԱԿ, Սյունիք, Արամ Մանուկյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon