«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնություն ԱՄՆ Կոնգրեսում

Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնություն ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Նա Twitter–ի իր էջում գրել է, որ Արցախը Հայաստանի մաս է եղել հազարամյակներ շարունակ, իսկ վերջին տասնամյակներին կայացել է որպես անկախ պետություն։

«Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում», - գրում է Նապոլիտանոն:

Անդրադառնալով հակամարտությունը Արցախում՝ հայամետ կոնգրեսականն այդ փաստաթղթում շեշտում է. - «Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»:

Դեմոկրատ կոնգրեսականը նշում է՝ քաջ հայտնի է և փաստաթղթերով հաստատված, որ հազարավոր տարիներ Արցախը մաս է կազմել Հայաստանին, իսկ այժմ էլ օրինական ամուր հիմքերի վրա հաստատված անկախ հանրապետություն է:

«Բայց ամենից կարևորն այսօր, երբ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց ԻՍԻՊ դաշնակիցները հրթիռների և ռումբերի անձրև են տեղում Արցախի քաղաքացիական բնակչության վրա, այն է, որ ազատությունը ոչ միայն պատմության նկատմամբ հարգանքն է կամ օրենքի կիրառումը:

Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես բժշկում:

Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին», - հայտարարում է Գրեյս Նապոլիտանոն՝ եզրափակելով.

«Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում», - նշված է կոչում։