Արցախ
Արցախի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի ամուլի ծառայությունը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 11-ին։
Ըստ հաղորդագրության` ՊԲ հրամանատարը պաշտոնից ազատվել է իր դիմումից համաձայն։
Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020-ի հոկտեմբերի 27-ին։