Արցախում HALO Trust ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել

Արցախ 30.03.2021   12:00   68

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատուկ կարևոր գործերի վարչությունում վարույթ է ընդունվել « HALO Trust»-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։

Քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) և 316-րդ հոդվածով (լրտեսությունը)։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ 24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը ասել էր, որ Ավագյանի դիրքորոշումը չի արտացոլում նախագահի տեսակետը: Այդուհանդերձ, ո՛չ Ավանեսյանը, ո՛չ որևէ այլ պաշտոնական աղբյուր առ այս պահը չեն հերքել այս սկանդալային տեղեկությունը։

 HALO Trust կազմակերպությունը հերքել էր այդ լուրերը` դրանք բացարձակ սուտ համարելով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, քրգործ, HALO Trust, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon