«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

«HALO Trust»-ը հերքում է, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները

«HALO Trust»-ը հերքում է, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները

Չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող «HALO Trust» բրիտանական կազմակերպությունն արձագանքել է տարածված լուրերին, թե 2020թ-ի արցախյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։

Կազմակերպությունն այդ լուրը բացարձակ սուտ է որակում։

«Ավելի քան 20 տարիների ընթացքում «HALO Trust» աշխատել է Ղարաբաղում` տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ «HALO Trust» կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է»,– ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երեկ 24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել էին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։