Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Արցախ 09.02.2021   10:16   91

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը։ Նրանք նաև վիճակահանության միջոցով ընտրում են այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

«Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունն առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները։ Վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է»,–գրված է հաղորդագրության մեջ։

Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ Արցախի զինված ուժերն այսուհետ կձևավորվեն պայմանագրային հիմունքներով

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, զորակոչ, ՊԲ, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon