Արցախը պաշտպանության նոր նախարար ունի

Բանակ 12.09.2021   11:48   73

Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելին՝ այստեղ:

Հիշեցնենք` Միքայել Արզումանյանն ազատվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Ըստ հաղորդագրության` ՊԲ հրամանատարը պաշտոնից ազատվել է իր դիմումից համաձայն։
 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կամո Վարդանյան, ԱՀ ՊԲ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon