«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղ

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղ

Արցախի հարավում այս պահին ընթանում են մարտեր, որոնք կարող են բեկումնային նշանակություն ունենալ։ Դրանք ընթանում են ցերեկ և գիշեր, դրանք շատ համառ են, մեծաքանակ ուժերի կիրառմամբ, դրա համար էլ, այո՛, կարող են մոտ ժամերին կամ մոտ օրերին իրենց տրամաբանական ավարտին հասցնել»,–  ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ այսօր Արցախի հարավում իրականացված մարտական օպերացիայի արդյունքում մինչև կեսօր հակառակորդը տվել է 260-280 սպանված, հայկական ուժերը խոցել են 60-80 զրահատեխնիկա, զգալի թվով զինտեխնիկա մնացել է հայկական զինված ուժերի ձեռքում։

«Մեր ԶՈՒ այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։

Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել, և նրանց շնորհիվ են մեր հաղթանակները։

Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը: