«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (ուղիղ)

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (ուղիղ)

 Հրադադարից հետո պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո գործընթացը դադարեցվել է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` խոսելով հումանիտար հրադարարի մասին։

«Իրենց մի քանի դիակները տարել են, սակայն այդ գործընթացը դադերցվեց, քանի որ այդ դեպքերն օգտագործվեցին պրովոկացիների համար։ Այդ իսկ պատճառով էլ պաշտոնապես հայտարարում ենք` դիերի փոխանակում կթույլատրվի միայն տեղում Կարմիր խաչի ներկայացուցիչների պարագայում»,–ասաց Հովհաննիսյանը։

«Ողջ գիշերն ու մինչև հրադադարը մարտերն ընթանում էին, ու թեժ էր հարավային ուղղությունը։ Մեր զինված ուժերը պատասխան են տվել նրանց»,–ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով` հիմա հիմնականում հրադադարը պահպանվում է։ Չնայած դրան, առանձին տեղերում պրովակացիներ իրականացվել են և պատասխան են ստացել։ Որպես օրինակ Հովհաննիսյանը բերեց Հադրութ ներխուժելու փորձերը, որոնք հաջողությամբ չեն պսակվել։