«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը (ուղիղ)

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը (ուղիղ)

Այսօր Սյունքիի մարզի, մասնավորապես՝ Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել, ադրբեջանական կողմից հրետանային կրակ է վարվել։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմեկնաբանեց այն լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան, տներ են այրվել՝ նշելով, որ կոնկրետ գյուղի հետ կապված տեղեկություններ չունի։

«Եթե զոհեր և վիրավորներ կան, հստակեցնելուց հետո կհայտարարվեն, բայց այս ուղղութամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ Ադրբեջանի ԶՈւ հրետանային միջոցներից կրակ է արձակվել այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»,- նշեց նա։