Արման Գրիգորյան. «17-ի ուժերը Նիկոլ Փաշինյանին դավաճան համարելու իրավունք չունեն»

Քաղաքական 16.12.2020   22:36   854

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ո՛չ ժողովրդի մոտ, ո՛չ պետական ապարատում այլևս հեղինակություն չունի: Նման իրավիճակում այլ ելք, քան վաղաժամ ընտրությունները, ես չեմ տեսնում: Այս մասին «առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ ընտրություններից զատ լուծումներն անընդունելի են, քանի որ դրանք հակասահմանադրական են: 

«Բռնի հեղափոխությունը, հեղաշրջման կամ պալատական ինտրիգների միջոցով իշխանափոխությունը կտրականապես մերժելի են, դրանք չեն խաղաղեցնի իրավիճակը, չեն լիցքաթափի քաղաքական իրադրությունը և ճգնաժամը, և նման ձևով իշխանության եկած որևէ ուժ չի ունենա արժանահավատություն և չի ունենա պետական ապարատի աջակցությունը: Դրանից բոլորը պետք է խուսափեն: Իսկ եթե չխուսափեն, իշխանությունների պարտքն է անել քայլեր, որոնք անհնարին կդարձնեն իշխանափոխության նման տարբերակները»,- նշեց Արման Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ ժամանակավոր կառավարության պահանջ է դրվում այս օրերին, քաղաքագետն արձագանքեց.

«Ո՞վ պետք է ղեկավարի ժամանակավոր կառավարությունը, ինչի՞ հիման վրա, ինչո՞ւ պետք է Վազգեն Մանուկյանը ղեկավարի, ո՞ւմ քվեի հիման վրա: 17 ուժերը քաղաքականապես արժանահավատ չեն»: Նա նաև ընդգծեց, որ 17-ի ուժերը Նիկոլ Փաշինյանին դավաճան համարելու իրավունք չունեն:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon