«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյանի պատասխանը «քաղաքական վերլուծչիներին»

Արման Գրիգորյանի պատասխանը «քաղաքական վերլուծչիներին»

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մի երկու օր առաջվա իմ ստատուսը Զուլֆուգարովի հետ իմ զրույցի մասին կանխատեսելիորեն բուռն արձագանքների է արժանացել։

Որոշ արձագանքներ իհարկե արժանի չեն պատասխանի, բայց մի արձագանք կա, որին թերևս արժե անդրադառնալ։ Դրա բովանդակությունը հետևյալն է. Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարն ինձ ասել էր այն, ինչ ասել էր, որովհետև հատուկ նպատակ ուներ Հայաստանում ներազդելու Քոչարյանի ժողովրդականության վրա, որովհետև Ադրբեջանում իրականում շատ վախենում են նրա վերադարձից։ Ադրբեջանցիները սարսափում են այս հեռանկարից և իրականում ասել են ճիշտ հակառակն այն բանի ինչ մտածում են, որպեսզի օգնեն կանխելու Քոչարյանի վերադարձը։ Ես էլ միամտաբար, առանց հասկանալու իմ զրուցակցի խորամանկ նպատակը, զուտ իմ քաղաքական համակրանքներին ու հակակրանքներին տրված` հրապարակայնացրել եմ իմ ադրբեջանցի զրուցակցի ասածը։ Ավելին, MIT-ում դասավանդող, հետևաբար երևի որոշակի մտավոր ցենզ հաղթահարած, ու կարծես թե նաև փողոցում չմեծացած Արեգ Դանագուլյանը գրել էր, որ ինձ կոմբիկերի մակարդակի կտեր են տվել, որոնք ես միամտաբար կերել եմ։ Չնայած նաև կարծիք էր հայտնել, որ իմ արածն ամոթալի բան էր, այսինքն` պարզ միամտութուն չէր։ Էդ կարգի մտքի մի գոհար էլ երկնել հայտնի քաղաքական վերլուծչի Հակոբ Բադալյանը։ Մասնավորապես, որ ես ադրբեջանական տեղեկատվական գործակալի դեր եմ ստանձնել։

Հետևյալն եմ ուզում ասել էս կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն այսօր ոչ միայն Հայաստանում իշխանության վերադառնալու որևէ շանս չունի, այլ նրա միակ քաղաքական ֆունկցիան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելն է, անկախ նրանից նա գիտակցում է դա, թե ոչ։ Վստահեցնում եմ, դա շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում։ Հետևաբար, որևէ մեկը նրա վերադարձը սաբոտաժ անելու կարիք չունի։ Նա ինքը դա հրաշալիորեն արել է իր իշխանության տարիներին։ Զուլֆուգարովի ասածն, ըստ այդմ, զուտ ակադեմիական նշանակություն ուներ։ Դրա բացահայտելն իմ համար նույնպես ընդամենը ակադեմիական նշանակությունն ուներ, որովհետև դա ընդամենը ոչմիթիզականության, «հաղթողականության», ոչնչի վրա չհիմնված կոշտ գծի սնանկությունն ապացուցող հերթական փաստն էր։ Իսկ դա շատ երկար ժամանակ իմ ուշադրության կետնրոնում գտնվող թեմա է։ Դա ապացուցելու կարիք իրականում վաղուց արդեն չկա, բայց ադրբեջանցի նախկին բարձրաստիճան գործչի արտահայտած կարծիքն էդ կապակցությամբ ինձ համար անհետաքրքիր չէր կարող լինել։ Կարծում եմ անհետաքրքիր չէր նաև ուրիշների համար։ 

Առայժմ այսքանը»։