Արմեն Բաղդասարյան. «Եթե ճիշտ հասկացա՝ ուրեմն այդ պատուհասի ասածը հաղորդում է հանցագործության մասին»

Քաղաքական 11.02.2021   16:30   442

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բարձրաստիճան պատուհասներից մեկը հայտարարել է, թե այն նույն վճռականությամբ, որով Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատեց, Հայաստանում էլ տնտեսական կայունություն կհաստատի։

Ուրեմն ընկերն ընկերոջը հարցնում է՝ երեկ որ շատ ուշ տուն գնացիր, հո կինդ շատ վատ չընդունե՞ց, ընկերն էլ պատասխանում է՝ չէ, ամեն ինչ նորմալ էր, ես էդ երկու ատամներս սենց թե նենց պիտի քաշեի։ Փաստորեն մարդն ամեն ինչի մեջ դրական բան է տեսնում ու համարում է, որ դեռ մի բան էլ շահել է։ Հիմա, ըստ այս երիտքայլական պատուհասների, 44 օր տևած այդ մղձավանջը մեզ համար շատ դրական էր, որովհետև խաղաղություն հաստատվեց, իսկ այդ տարածքներն այսպես թե այնպես պիտի հանձնեինք․․․

Հիմա՝ ավելի լուրջ։ Ես ճի՞շտ հասկացա, որ արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, բայց այդ հաղթանակը վերջնական խաղաղություն չբերեց, Նիկոլ Փաշինյանն էլ իր համար ֆիքսեց, որ խաղաղություն հնարավոր է միայն Ադրբեջանի հաղթանակի դեպքում, և մեծ վճռականությամբ նպաստեց դրան։ Եթե ճիշտ հասկացա՝ ուրեմն այդ պատուհասի ասածը հաղորդում է հանցագործության մասին։ Չնայած՝ ո՞վ պիտի դատի։ Ավելի հավանական է, որ այս տխմարներից մեկը Նիկոլ Փաշինյանին կառաջադրի որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Հնարավոր է նույնիսկ, որ այդ նպատակով համազգային դրամահավաք սկսեն, իսկ եթե անհրաժեշտ գումարը հավաքել չստացվի՝ զինծառայողների հիմնադրամը կա ու կա»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իմ քայլը, Նիկոլ Փաշինյան, Արմեն Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon