Արմեն Բաղդասարյան. «Գործող իշխանությունները, եթե հայտարարում են մի բան, ապա անելու են հակառակը»

Քաղաքական 18.11.2021   20:12   184

«Սահմանային լարվածության ժամանակ ՀՀ իշխանությունները պարտավոր էին գրավոր և բոլոր ընթացակարգերին համապատասխան դիմել Ռուսաստանին, բայց այդ հարցում թերացել են». Արմեն Բաղդասարյան

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով ԱԺ ամբիոնից որոշ պատգամավորների հնչեցրած տեսակետին, թե անհրաժեշտ է փոխել Հայաստանի ռազմաքաղաքական վեկտորն ու դիմել այլ կառույցների օգնությանը` Բաղդասարյանն ընդգծեց, որ նման մոտեցումն ուղղակի հիմարություն է։ Ակնհայտ էր, որ պատգամավորները նկատի ունեին ՆԱՏՕ–ն, մինչդեռ պետք է ընդունել այն փաստը, որ մեր տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը Թուրքիան է։ Այսինքն` եթե մեր ԱԺ որոշ պատգամավորներ որոշում են դիմել ուժային այլ կառույցի, ապա փաստացի պետք է դիմեն Թուրքիային, որպեսզի վերջինս միջամտի և ապահովի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչն, ըստ քաղաքագետի, մեղմ ասած, ապուշություն է։

«Ռազմաքաղաքական, ուժային այլ կառույցի դիմելու կոչն ընդամենը քարոզչություն էր, որն աշխատում է ի վնաս Հայաստան պետության։ Այդ քարոզչությունն արդեն իսկ հանգեցրել է նրան, որ մեր երկրին որևէ ուժային բևեռ լուրջ չի վերաբերվում։ Խնդիրն այն է, որ Հայաստանը որպես պետություն ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար և, իրավիճակը սթափ գնահատելու փոխարեն, ապավինում է հրաշքների, արտաքին այլ ուժերի։ Սա հերթական կորուստների տանելու քայլն է»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` որոշ անհատ պատգամավորներ չէին համարձակվի առանց ուղղորդման նման անհեթեթ արտահայտություններ անել։

Ըստ նրա`ակնհայտ է, որ գործող իշխանությունները, եթե հայտարարում են մի բան, ապա անպայման անելու են հակառակը, և եթե ասում են, որ ՌԴ–ի հետ պլանավորում են շատ ջերմ հարաբերություններ, ապա դա նշանակում է, որ պետք է ակնկալել հակառակը։ Ըստ քաղաքագետի, նրանք նպատակ ունեն պոկել Հայաստանը գործող անվտանգային համակարգից և տեղաբաշխել այլ անվտանգային համակարգում, ինչը սակայն այս իրավիճակում չի ստացվի։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon