«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արթուր Ալեքսանյան. «Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»

Արթուր Ալեքսանյան. «Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել զինվորներին: Նա Ինստագրամի իր էջում գրել է.

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»: