«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից (տեսանյութ)

Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից (տեսանյութ)

Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Արցախի պաշտպանության բանակից։

«Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս», – ասաց աղբյուրը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ զինվորականի բանակցությունների շնորհիվ։ Ադրբեջանցի զինծառայողները ուղեկցել են նրանց մինչև ռուս խաղաղապահների տեղակայման կետ։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

Արցախի Հին Թաղեր գյուղում ադրբեջանցիների շրջափակումից դուրս եկած հայ 30 զինծառայողներն այժմ Երևան-Գյումրի մայրուղում են և համագյուղացիների հետ փակել են ճանապարհի Ազատանի հատվածը։ Տղաները պատմել են, թե ինչպես են կարողացել շրջափակումից դուրս գալ։