«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Բաբաջանյան. «Հեղափոխությունը պարտվեց» (տեսանյութ)

Բաբաջանյան. «Հեղափոխությունը պարտվեց» (տեսանյութ)

Իշխող մեծամասնության ընտրությամբ իշխանության տակ դրեցիք դանդաղ գործողության ռումբը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությանը։

«Իշխող մեծամասնությունը ՍԴ դատավորների պաշտոնում ընտրեց ՍԴ նախկին դատավորներից ոչնչով չտարբերվող թեկնածուների։ ՍԴ-ում նախին իշխանության կամակատարներին փոխարինելու են գալիս կաշառակեր գիտնականն ու դասախոսը,  նախկին իշխանության ձեռնածու բարձրաստիճան դատավորն ու մի անդեմ իրավաբան, ինչի առթիվ շնորհավորում եմ իշխող մեծամասնությանը»։

 Բաբաջանյանը հայտարարեց՝ նախկին հանցավոր ՍԴ-ն փոխարինեցիք նոր հանցավոր ՍԴ-ով․

«Սա իշխանության գիտակցված ընտրությունն էր, որով դուք դավաճանեցիք հարյուր հազարավոր քաղաքացիներին տրված խոստումներին ու հեղափոխության հռչկումներին», դիմելով իշխող խմբակցությանը հայտարարեց Բաբաջանյանը: