Բացառիկ տեսագրություն. հանդիպում-բանակցություն՝ 1994թ. զինադադարից առաջ

Խոսք 09.05.2020   10:30   5530

«Բացառիկ տեսագրություն է:

Հանդիպում-բանակցությունը տեղի է ունեցել 1994թ. զինադադարից առաջ, Մեղրիի ու Օրդուբադի ներկայացուցիչների միջեւ, սահմանագծին, Արաքսի ափին:

Էս տեսագրությունը նայել է պետք՝ հաղթողի դիրքերից Դավիթ Մաթևոսյանիս անխռով կեցվածքը, ժպիտը, գնդի հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի՝ ձեռքերը ծալած, ինքնավստահ խոսելը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանի համեստ կեցվածքը Դավիթի ու Ղևոնդի մեջտեղում...(Արտակ Դավթյանը զինվորականի իր գործունեություն_ծառայությունը սկսել է Մեղրիից՝ Ագարակի գնդից):

Ի՜նչ լավ է, որ խաղաղ գոյության անկեղծ ու գործնական ձգտում է եղել, քաղաքական կամք և համարձակություն և որ էդ բարդ շրջանում Մեղրին ունեցել է Դավիթ ու Ղևոնդ»:

Մարիամ Ծատրյան


 2008-ի մարտի 1-ի առավոտյան Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր։ Նա  դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով, հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։

Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  հրապարակված վճռով  ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։

Հասանելի է նաև ռուսերեն



 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ղևոնդ Հովհաննիսյան, 1994թ, զինադադար, Դավիթ Մաթևոսյան, Արտակ Դավթյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon