Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների դատավարությունը (լրացված)

Քաղաքական 12.07.2021   12:01   79

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր շարունակվում է

Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Գոլյան Գուրգեն Հովվաննեսի, Թադեւոսյանը Հրայր Սերոժի, Մալոյան Վաղարշակ Մերոժանի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Վարդանյան Արսեն Արայիկի, Բեհրեքյան Վազգեն Էդիկի, Սողոմոնյան Սեթրակ Սամվելի, Դիլանյան Արման Վազգենի, Մարտոյան Մանուկ Հովհաննեսի, Անբարդանյան Վելս Կարապետի, Միքայելյան Անդրանիկ Վազգենի, Գրիգորյան Ֆելիքս Արշակի դատավարությունը:

Նրանք մեղադրվում են «զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերման, զինված կազմավորում ստեղծելու, պետական սահմանն ապօրինաբար հատելու, ահաբեկչական գործողություններ իրականացնելու» շինծու հոդվածներով:

Լրացված.

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների դեմ շինծու քրեական գործերով դատավարությունը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նիստը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին: Հաջորդ դատական նիստում նախատեսվում է դատաքննության ավարտը և դատախազի ելույթը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, պատերազմ Արցախում, դատ, գերիներ.ռազմագերիներ, ԼՂ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon