Բժիշկ. Պատվաստված մարդիկ շատ ավելի քիչ ռիսկի են ենթարկվում նաև կորոնավիրուսի «դելտա» վարակի դեպքում

Հասարակություն 03.08.2021   14:19   6785

Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը մի քանի անգամ ավելի վարակիչ է, քան հարուցիչի սկզբնական շտամը։ Եթե վերջիններիս համար վերարտադրության R0 ցուցանիշը չի գերազանցում 2 -ը, այսինքն ՝ վիրուսով վարակված մեկ անձ, միջին հաշվով, այն փոխանցում է ևս երկուսին, ապա «դելտայի» համար այս ցուցանիշը 8-9 էր, որը նման է ջրծաղիկի: Դելտա վարակի դեպքում, պատվաստված մարդիկ, նույնիսկ եթե նրանք որևէ ախտանիշ չունեն, վիրուսը տարածում են նույն ինտենսիվությամբ, ինչ չպատվաստված մարդիկ։

Միեւնույն ժամանակ  պատվաստված մարդիկ շատ ավելի քիչ ռիսկի են ենթարկվում։ Պատվաստումները կանխում են ծանր հիվանդությունների դեպքերի ավելի քան 90%, բայց, հավանաբար, ավելի քիչ արդյունավետ են վարակի կանխարգելման և վիրուսի փոխանցման համար։ Լիովին պատրաստվելուց` երկրորդ դեղաչափը ընդունելուց 14 օր հետո սկսվում է ձևավորվել իմունիտետը, այսինքն արտադրվում են պաշտպանիչ կամ վիրուսին չեզոքացնող հակամարմիններ և ավարտվում 42 օրը, ձևավորելով կայուն լարված իմունիտետ, որը մնում է 4-6 ամիս։

Պատվաստվածների մոտ վարակվելու հավանականությունը կազմում է 2,6%: Ուստի ակնհայտ է պատվաստված մարդկանց շրջանում վարակի դեպքերի աճը և չնայած պատվաստումներին վիրուսի տարածումը։ Սակայն պատվաստված անձինք, միջին հաշվով, երեք անգամ ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսային վարակով, իսկ վարակի դեպքում ՝ տասն անգամ ավելի քիչ հավանական է, որ ունենան ծանր ընթացք կամ մահվան ելք:

Եվ վերջում, բնակչության 60% կամ ավելի պատվաստումը «կստիպի» կորոնավիրուսը մուտացիայի ենթարկվել՝ պատվաստանյութի պաշտպանությունը շրջանցելու ուղղությամբ:  Ըստ հետազոտողների   այս տարբերակը կանխելու միայն մեկ ելք կա ՝ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակների կրումը փակ տարածություններում և ճանապարհորդության սահմանափակումների պահպանումը: Հակառակ դեպքում, մեծ վտանգ կա, որ նման կայուն կորոնավիրուսային շտամեր կարող են առաջանալ եւ ամրապնդվել բնակչության շրջանում, ինչը անօգտակար կդարձնի առկա պատվաստանյութերը։ Այսինքն, մոտ ապագայում  առկա պատվաստանյութերի նկատմամբ կձևավորվի կայունություն և դրանց արդյունավետությունը խիստ կնվազի։

Առողջ եղեք և պաշտպանված։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատվաստում, Լամարա Մանուկյան, դելտա, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon