«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Չէ, ինչ էլ ասեք, ահագին առաջընթաց ունենք... հուսով եմ անհարմար բան չի ստացվի»

«Չէ, ինչ էլ ասեք, ահագին առաջընթաց ունենք... հուսով եմ անհարմար բան չի ստացվի»

Չէ, ինչ էլ ասեք, ահագին առաջընթաց ունենք

Մինչև թավշյա հեղափոխությունը քաղաքական հետապնդման էին ենթարկվում միայն քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար, և ապօրինի քրեական պատասխանատվության էին ենթարկվում ու որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվում էր միմիայն կալանքը, իսկ բանտերում էլ ենթարկվում էին տարատեսակ բռնությունների քրեականների կողմից, հոգեբուժարաններում էին պառկեցնում, փաստաբանների թիվն էլ չէր բավականացնում՝ ուղղակի քչերն էին համաձայնվում հակադրության մեջ մտնել ռեժիմի դեմ։

Իսկ հիմա՞։

Հեղափոխությամբ իշխանությունից հեռացվածներն ու քշվածներն իրենց կատարած քրեական հանցագործությունների համար հարուցված քրեական գործերն են համարում քաղաքական հետապնդում, իսկ որպես կանոն առողջական խնդիրները լուծում են լավագույն արտասահմանյան առողջապահական հիմնարկներում և բժիշկների կողմից, լողում ու հանգստանում են, ամեն մեկը մի քանի փաստաբանով ապահովված է․․․․

Չէ, իսկապես շատ բան է փոխվել, չէ՞։

Օրինակ հարյուր հազարավոր մարդկանց աղքատացնելու, տնտեսությունը մի քանի ընտանիքների սեփականությունը դարձնելու, այդպես էլ կրթություն չստացած հազարավոր երեխաների կրթության գումարները յուրացնելու հաշվին համ փաստաբանական խումբ էլ կպահեն, կհանգստանան էլ, կբուժվեն էլ, բիզնեսով էլ կշարունակեն զբաղվել, կշարունակեն նաև վճարել հիմնադրամներին․․․․

Դե նաև ոստիկանապետ էլ են դառնում, ՍԴ դատավոր էլ են դառնում․․․․

Բայց իսկապես ինչում է փոփոխությունը պետական բյուջեն թալանածների, պետությունը զավթածների և նրանց անմոռաց ծառայածների, ոչ թե հարկադրաբար ենթարկվածների, այլ հենց անմնացորդ ծառայածների համար․․․․

Դե հա մի փոքր մասի համար, այո, բայց նույն խմբի կարկառունների համա՞ր։

Օրինակ, Լֆիկի և լֆիկանմանների համար, որևէ բան փոխվել է՞։

Լավ ասենք նախկին, մինչհեղափոխական ԱԺ-ում մի քանի տասնյակի հասնող դոլարային միլիոնատերեր պատգամավորների համար մի բան փոխվել է՞։

Այսինքն դասը, եզրակացությունը որն է հանության համար, որ ամեն մի թալանած ու զոռբայություն չի՞ ենթակա պատասխանատվությա՞ն։

Չէ, հարց չկա, ամնիստիա հայտարարեք, ու վերջ, կա նաև նման տարբերակ, բայց պետք է հայտնել, որ իմանանք, ոչ թե ենթադրենք։

Ի սկզբանե ասեցինք վեթինգ, չեղավ, չվեթինգված իրավապահ համակարգով նոր խնդիրներ չեն լուծվի, ասեցինք, էլի ուշադրություն դարձնող չեղավ։

Նախկինների մի փոքր խումբ աղմուկ աղաղակ են հանում և պատասխանատվության չենթարկվելու, և արմատական փոփոխություններին խոչընդոտելու, չկատարելու համար, որպեսզի իրենց ստեղծածով գլուխները պահեն։

Ասեցինք քաղաքական գնահատական տվեք, և քաղաքական հետապնդումներ իրականացրածներից, համակարգային կոռուպցիայի մեջ թաղվածներից ազատեք իրավապահ համակարգը՝ դատավոր, դատախազ, քննիչ, ոստիկան, ԱԱԾ-ական, որոնք մինչև հիմա իբր թե հանգիստ ու խելոք աշխատում են իրավական, ինքնիշխան և ժողովրդավարական պետության սկզբունքներին համահու՞նչ։ ԱԱԾ նորաթուխ գեներալը միակը չի իր օրինակի մեջ։

Հա, ականջիս հասել է, թե հանրային կարծիքի վրա այլևս ուշադրություն դարձնող չկա, հա՞։

Դե կասեն, կհաչան ու կդինջանան, հա՞։ Ինչպես "դասականը" կասեր, իյաա, իրո՞ք։

Հուսով եմ անհարմար բան չի ստացվի․․․

Իրավապաշտպան Արթուր Սաքունց